News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք փորձել են հրկիզել Վարշավայի կենտրոնում գտնվող սինագոգը, միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ հղում անելով Լեհաստանի գլխավոր ռաբբի Միխայել Շուդրիխին։

«Ռաբբի Շուդրիխը գրում է, որ ինչ-որ մեկը փորձել է մոլոտովի կոկտեյլով հրկիզել Նոժիկովի սինագոգը։ Փառք Աստծո, ոչ ոք չի տուժել»,- X-ում գրել է նախարարը։

Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն հետաքննում է այն։

Զալման և Ռիվկա Նոժիկի ամուսինների անունով սինագոգը (Նոժիկի սինագոգ), որը Լեհաստանի հրեական համայնքների միության գլխավոր սինագոգն է, միակն է, որը վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը Վարշավայում։ 1997 թվականին այն արդեն հրկիզվել է, ինչի հետեւանքով վնասվել է շենքի նախասրահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում ոչ սթափ վիճակում եւ «Մակարով» ատրճանակով զինված տղամարդը կրակոց է արձակել․ նա վնասազերծվել է
Ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր...
Վարդենիս-Մարտունի ճանապարհին «ԳԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել անտառում. Կա վիրավոր
Մայիսի 21-ին, ժամը 21:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Եգիպտոսում ավտոբուսը խորտակվել է Նեղոս գետը, զոհվել է առնվազն 9 կին և երեխա
Գիզա նահանգի Մոնշատ էլ-Քանաթեր քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով  ևս ինը ուղևոր է վնասվածքներ ստացել...
Լոնդոն-Սինգապուր չվերթում ուժեղ տուրբուլենտության հետևանքով առնվազն 1 մարդ մահացել է, կան վիրավորներ
Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 211 ուղևոր և անձնակազմի 18 անդամ...
Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց...
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին. Նրանք չեն կարող 3 ամիս վարել հաղորդումներ
«Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ