News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ստավրոպոլի երկրամասում վթարի ենթարկված Ту-22М3 հրթիռակիր-ռմբակոծիչի չորս օդաչուներից մեկը մահացել է, մյուսի որոնումները շարունակվում են, իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։

«Կրասնոգվարդեյսկի շրջանում ռուսական ռազմական ինքնաթիռի միջադեպի վերաբերյալ թարմացված տվյալներ են ստացվել։ Ցավոք, անձնակազմի երրորդ անդամը մահացել է։ Ցավակցում եմ նրա ընտանիքին և ընկերներին։ Չորրորդ օդաչուի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- գրել է նա։

Վլադիմիրովն այսօր առավոտյան հայտնել է ռմբակոծիչի կործանման մասին։ Նրա խոսքով՝ ինքնաթիռը կործանվել է Կրասնոգվարդեյսկի շրջանի տարածքում։ Վերջինը գտնվում է շրջանի հյուսիսում՝ Ռոստովի մարզի և Կալմիկիայի կողքին։

Ինչպես պարզաբանել են ՌԴ ՊՆ-ից, Ту-22М3-ը մարտական ​​առաջադրանք կատարելուց հետո վերադառնում էր օդանավակայն, օդանավում զինամթերք չի եղել։ Նախարարությունից հայտնում են, որ վթարի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է ԶՊՀ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների կողմից՝ պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հետ համագործակցությամբ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկին ասել է, թե ինչ դեպքում է հնարավոր Ռուսաստանի հետ գերիների «բոլորը բոլորի համար» ձևաչափով փոխանակում
Զելենսկին բացատրել է, որ բանտարկյալներին «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու հարցը կլինի այն հարցերից մեկը, որը կքննարկվի Շվեյցարիայում կայանալիք հիմնադիր խաղաղության գագաթնաժողովում...
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ամենաշատ