News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Չինաստանը քաղաքացիական տիեզերական թռիչքները և հետազոտություններն օգտագործում է իր ռազմական ծրագրերի քողարկման նպատակով: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի նիստում դրա մասին հայտարարել է ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը։ «Չինաստանն անհավանական առաջընթաց է գրանցել, առանձապես վերջին տասը տարիներին:

Բայց չինացիներն անչափ, անչափ գաղտնապահ են: Կարծում ենք՝ նրանց, այսպես կոչված, քաղաքացիական ծրագիրն իրականում ռազմական ծրագիր է»,- հայտարարել է Նելսոնը։ ՆԱՍԱ-ի ղեկավարի համոզմամբ՝ տիեզերքում Չինաստանի նկատմամբ իր առավելությունը պահպանելու համար Վաշինգտոնը պետք է ներդրումներ կատարի լուսնային ծրագրում: Նելսոնը Կոնգրեսի հանձնաժողովին հիշեցրել է, որ Չինաստանը ծրագրում է 2030 թվականին Լուսնի վրա իջեցնել թայկոնավտի՝ չինացի տիեզերագնացի։

Ըստ Նելսոնի՝ լուսնի վրա հաջող վայրէջք կատարելու դեպքում Պեկինը տիեզերքի մի մասը Չինաստանի սեփականություն կհռչակի: «Ինձ անհանգստացնում է այն, որ Չինաստանն առաջինը կհայտնվի և կհայտարարի՝ «Սա մեր տարածքն է, հեռո՛ւ մեր տարածքից»,- պարզաբանել է ՆԱՍԱ-ի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ