Մոտ 2 միլիարդ դոլար է դուրս բերվել իրական տնտեսությունից։ Այս մասին ապրիլի 17-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի ղեկավար Սողոմոն Միրզոյանը։
Նա պարզաբանել է, որ խոսքը կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գործունեության մասին է, որոնց նպատակն էր այդ միջոցների հետագա ներդրումը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։
«Մենք ամեն օր շարունակում ենք այդ ռեսուրսները հանել իրական տնտեսությունից։ Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է»,- նշել է փորձագետը։
Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է շոկային իներցիայի վիճակում, այսինքն՝ շարժվում է իներցիայով։