News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի Գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերն անդրադարձել են Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների արդյունքներին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Գործադիր տնօրենին Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու և Հայաստանին վերաբերող ծրագրերի քննարկումներում հայկական կողմի տեսակետների արտահայտման և դրանց  աջակցելու համար:

Խոսելով Հայաստանում ՀԲ աջակցությամբ իրակացանվող ծրագրերի ընթացքի և հնարավոր զարգացումների մասին՝ կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության ընդլայնման ուղիները, մասնավորապես՝ նոր ծրագրերի մեկնարկը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել առկա արդյունավետ փոխգործակցությունը՝ նախանշված արդյունքներին հասնելու նպատակադրմամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին 100 մլն դոլարի վարկի ստորագրման արարողությունը
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 20-ին, կազմել է…
Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով մեկնում է Աբու Դաբի
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում...
Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան
Նախնական ծավալները կսպառենք այս շաբաթվա ընթացքում, նոր ծավալները գույքագրված են...
Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա․ անիմացիոն հոլովակ
2023թ. տարեվերջից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ կախված կատարած աշխատանքի ծավալից, բարդությունից, ռիսկայնության...
Վերջին ամսում «Երևանի ավտոբուս» ընկերության միջին օրական հասույթը աճել է շուրջ 4 մլն դրամով
Մեկ շաբաթում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթը կազմել է 172 մլն 975 հազար 750 դրամ, որն ավելի է նախորդ շաբաթվա հասույթից 9 մլն 592 հազար 100 դրամով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ