News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թաթարստանի իշխանությունները նախատեսում են պաշտպանական ձեռնարկություններում աշխատելու համար ներգրավել երիտասարդների և 14 տարեկանից բարձր դեահասների։ Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, դա բխում է երիտասարդության զբաղվածության խթանման  տարածաշրջանային նոր ծրագրից, որը պատրաստել է մարզային կառավարությունը։

Փաստաթղթի նախագծի համաձայն՝ 14-18 տարեկան դեռահասների համար կհեշտացվի աշխատանքի տեղավորվելը և դպրոցից ազատ ժամանակ նրանց կթույլատրվի աշխատել գործարաններում։

Ծրագրի հեղինակները նշում են, որ Թաթարստանը երիտասարդ աշխատողների պակաս է զգում՝ նախ՝ 1990-ականներին ծնելիության նվազման պատճառով, և երկրորդ՝ այն պատճառով, որ այժմ երիտասարդները «նախընտրում են ընդհանուր, միջին մասնագիտական ​​և բարձրագույն կրթությունը»՝ աշխատանքի գնալու փոխարեն։

Թաթարստանի իշխանությունները նշում են, որ եթե նոր նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա 15-29 տարեկան երիտասարդների գործազրկությունը կնվազի մինչև 7%-ով (թե ինչ մակարդակի վրա է այժմ, փաստաթղթի նախագծում նշված չէ)։

2023-ին Թաթարստանի խորհրդարանը փոփոխություններ էր պատրաստել, որոնք թույլ են տալիս 16 տարեկանից սկսած դեռահասներին աշխատել վնասակար և վտանգավոր արտադրամասերում։ Այս փոփոխության քարոզիչ էին հանդես եկել  KamAZ-ը և Ալաբուգայի հատուկ տնտեսական գոտին: Հասարակության լայնածավալ քննադատությունից հետո փաստաթուղթը հետ է կանչվել քննարկումից:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ