News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ապրիլի 14-19-ը Եգիպտոսի Լուքսոր քաղաքում, ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի բարձր հովանու ներքո, անցկացվում է «ICPC (Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ) համաշխարհային եզրափակիչ 2023» միջոցառումը, որը համարվում է ծրագրավորման ոլորտում համալսարանական ամենահեղինակավոր մրցույթը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:

Մրցույթին մասնակցած աշխարհի 3400 համալսարաններից եզրափակիչ փուլ է անցել 111 երկրներ ներկայացնող 131 թիմ (2500 մասնակից), որոնց թվում է նաև Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ԵՊՀ երեք ուսանողներից բաղկացած թիմը։ Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակությունը՝ ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանի գլխավորությամբ։ Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը նույնպես գտնվում է Լուքսորում՝ ՀՀ պատվիրակությանն աջակցելու նպատակով։

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել միջոցառման պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա է գտնվել Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Աշրաֆ Սաբրին և Լուքսորի նահանգապետ Մուստաֆա Ալհեմը։

Ապրիլի 16-ին ՀՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ICPC հիմնադրամի ղեկավար Բիլ Փաուչերի և կազմակերպչական թիմի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Ամենաշատ