News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ավարտվել է մի քանի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 4 անձի մասով։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2024 թ. մարտի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղևորափոխադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների և Աբովյան համայնքի բնակիչ Վ.Մ.-ի միջև ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ՍՊ ընկերության ներկայացուցիչները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Վ․Մ․–ի մարմնի տարբեր հատվածներին։

Դրանից հետո, երբ վերջինս իր կողմից վարած «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Աբովյան քաղաք, վերը նշված աշխատակիցները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են Կոտայքի մարզի ևս երեք բնակչի և հետապնդելով` նույնպես ուղևորվել են քաղաք Աբովյան: Ժամը 19:00-ի սահմաններում Վ.Մ.-ն ավտոմեքենան կայանել է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գործող հացատան դիմաց, որից հետո Կոտայքի մարզի 4 բնակիչներ, այլ անձանց հետ, հասարակության նկատմամբ անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ավտոմեքենաներով երկու կողմից փակել են Վ.Մ.-ի ավտոմեքենայի ճանապարհը՝ խոչընդոտելով նաև այլ ավտոմեքենաների երթևեկությանը:

Այնուհետև, մոտենալով Վ.Մ.-ի ավտոմեքենային՝ բացել են դիմացի դռները, անջատել շարժիչը և անտեսելով փողոցում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությունը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հայհոյանքներ հնչեցնելով` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Այդ ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող «Baricat $17» տեսակի ձայնային ատրճանակից մեկ կրակոց է արձակել Վ.Մ.-ի ուղղությամբ:

Վերը նկարագրված գործողությունների արդյունքում տևական ժամանակ խաթարվել է փողոցի տվյալ հատվածի երթևեկությունը, խոչընդոտվել հարակից տարածքում գործող հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը և խախտվել ներկա գտնվող մարդկանց անդորրը՝ վերջինների մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կոտայքի մարզի հիշյալ 4 բնակիչներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ մյուս երեքին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը։

Նշված 4 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը, նաև դեպքի մի շարք հանգամանքներ լիարժեք պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ըւստ մամուլի տեղեկությունների, բռնության ենթարկողները Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերության աշխատակիցներն են եղել: Դրան ԱԺ-ում իր ելւոյթում անդրադարձել է նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ