News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Գևորգ Պապոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի հայ-ավստրալական կապերի հետագա ամրապնդման ու խորացման ուղղությամբ։

Հանդիպման սկզբում նախարարը ընդգծել է, որ առկա են նախադրյալներ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և այդ ցուցանիշներն ավելացնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը և որոշ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների գործարար շրջանակների շփումների համար հնարավորությունների ստեղծմանն ուղղված ջանքերը։

Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական նախագծերում ավստրալական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել երկու երկրների միջև առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու վերաբերյալ, որից հետո անդրադարձել է նաև Ավստրալիայում հայկական սփյուռքին՝ համագործակցության ձևավորման և զարգացման համատեքստում կարևորել նրանց մասնակցությունը:

Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշել է Հայաստանի...
«Լեքս տոբակո քոմփանին» եւս և մլրդ դրամի հումք պետք է ներմուծի. Կառավարությունն արտոնություն տվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում փոփոխություն կատարեց իր...
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ քննարկումների...
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն…
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող…
Ամենաշատ