News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացմամբ. Այս մասին ապրիլի 15-ին Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաևը։

Ընդգծելով առանձնահատուկ հարգանքը Հայաստանի հարուստ պատմության և մշակույթի նկատմամբ՝ Տոկաևը նշել է, որ Հայաստանը Ղազախստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում։ «Երկկողմ կապերի ակտիվացումը ընդհանուր նպատակ է»,- նշել է Տոկաևը՝ հավելելով, որ տարածաշրջանային և միջազգային խաղաղության և կայունության հարցերում նպատակները համընկնում են։ Ըստ նրա, այյցի ընթացքում տեղի ունեցած բանակցություններն ապացուցում են, որ կողմերը շահագրգռված են համագործակցության խորացմամբ, քննարկվել են օրակարգային հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացմանը։ Ինչպես հայտարարել է Ղազախստանի նախագահը, 5 տարվա ընթացքում այս ոլորտում համագործակցությունն աճել է, սակայն ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել։ «Ուստի, կարծում ենք, որ կարևոր է բարձրացնել տեմպերը և փնտրել նոր ուղղություններ, որոնք խթան կհաղորդեն երկկողմ հարաբերություններին։ Ղազախստանը պատրաստ է Հայաստան արտահանումը հասցնել 350 միլիոն դոլարի»,- ասել է Տոկաևը՝ հավելելով, որ առաջնահերթ ոլորտներն են նաև ֆինանսները, գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։ Տոկաևը նշել է, որ հայկական կողմին առաջարկել է մի շարք երկկողմանի ներդրումային ծրագրեր, ինչպես նաև ակտիվացնել շփումները ձեռներեցների միջև, ինչը կնպաստի ձեռներեցության խորհրդի ստեղծմանը։

Մեկ այլ կարևոր ոլորտ, ըստ Տոկաևի, տրանսպորտն ու լոգիստիկան է։ Այս առումով, Աստանան բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Ղազախստանի կառավարությունը նաև աջակցում է  երկու երկրների մայրաքաղաքների և այլ քաղաքների միջև ուղիղ չվերթների իրականացման նախաձեռնությանը։ Կողմերը քննարկել են թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները։ Առանձնահատուկ նշանակություն է տրվել մշակույթի և հումանիտար կապերի հարցերին։ Այս տարի Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր,  Աստանայում կհայտնվի Մեսրոպ Մաշտոցի փողոցը։

Ղազախստանի նախագահն արձանագրել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը և բազմաթիվ հարցերում դիրքորոշումների նմանությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ մասնակցությունը խաղաղության և կայունության ամրապնդման գործում։

Եզրափակելով՝ նախագահ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Ղազախստան։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ