Համաշխարհային հանրությունը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ. Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ կապված Իսրայելի վրա Իրանի հարձակման հետ։
«Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի իրական սպառնալիքից։ «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական բախումների Մերձավոր Արևելքի բազմաթիվ ճակատներում», - ասվում է հայտարարության մեջ: «Ես բազմիցս ընդգծել եմ, որ ոչ տարածաշրջանը, ոչ աշխարհը չեն կարող իրենց թույլ տալ նոր պատերազմ»: