Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է Իրանից ուղիղ հարձակման և կպատասխանի նույն կերպ, գրում է Times of Israel-ը։
«Իսրայելի քաղաքացիներ, վերջին տարիներին, և առավել եւս՝ վերջին շաբաթներին, Իսրայելը պատրաստվում է Իրանի կողմից ուղղակի հարձակման հնարավորությանը», - ասել է Նեթանյահուն տեսաուղերձում։
«Մեր պաշտպանական համակարգերը տեղակայված են, և մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի՝ և՛ պաշտպանական, և՛ հարձակողական: Իսրայել պետությունն ուժեղ է, Իսրայելի պաշտպանության բանակն ուժեղ է, հասարակությունն ուժեղ է. Մենք շնորհակալ ենք ԱՄՆ-ին Իսրայելի կողքին լինելու համար, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և շատ այլ երկրների աջակցության համար»,- ասել է նա։
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ավիահարվածի։