News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Վերջերս ՆԱՏՕ-ին միացած Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում Հյուսիսատլանտյան ռազական դաշինքին կոչ է արել պատրաստվելու Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը, թեև դա քիչ հավանական է համարում: Մինչդեռ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի հետ մտնել հակամարտության մեջ:

Ստուբը ՆԱՏՕ-ի մյուս երկրների ղեկավարներին հորդորել է Ռուսաստանի դեմ իրենց հռետորաբանությունը «ռազմաշունչ» դարձնելու փոխարեն սեփական բանակները նախապատրաստել հնարավոր հակամարտության:

Ֆինլանդիայի նախագահը նշել է, որ «Ռուսաստանի կողմից սպառնացող վտանգի» վերաբերյալ վերջին հրապարակային նախազգուշացումները շեղում են եվրոպական երկրների ուշադրությունը Կիևին օգնելու և իրենց զինվորականներին պատրաստելու գործից:

Ըստ պարբերականի՝ Ստուբը չի հավատում, որ Մոսկվան մինչև 2030 թվականը կհարձակվի ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հերքել է նման մեղադրանքները։

Ստուբը եվրոպական երկրներին հորդորել է «ավելի ֆիննավարի» մտածել: «Այսինքն՝ ավելի պատրաստված։ Մենք պետք է պատրաստվենք վատթարագույնին, որպեսզի խուսափենք դրանից»,- հավելել է նախագահը։

Եվրոպական մյուս երկրների դիտարկելիք միջոցառումների թվում Ստուբը նշել է ռազմական զորակոչը, որը պարտադիր է Ֆինլանդիայում: Նա նաև ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել աջակցելու Ուկրաինային «ամեն գնով»՝ նշելով, որ Ֆինլանդիան հանուն այդ աջակցության դատարկում է զինամթերքի «սեփական պահեստարանները» և հետո միայն կհամալրի դրանք։

Ֆինլանդիայի նախագահը շեշտել է, որ երկրին չի մտահոգվում Ֆինլանդիայի սահմանի երկայնքով իր ներկայությունն ավելացնելու՝ Ռուսաստանի ծրագրերով։ «Մենք չենք անհանգստանում այդ ամենից, բայց պատրաստ ենք դրան»,- ասել է Ստուբը:

Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միացել է 2023 թվականի ապրիլի 4-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Չինաստանը սկսել է մահաբեր զենք ուղարկել Ռուսաստան
Մենք ապացույցներ ունենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը համագործակցում են Ուկրաինայում կիրառվող...
Շվեդիան սկսել է զանգվածաբար զինել Գոթլանդ կղզին՝ ռուսական ներխուժման հնարավորության պատճառով. Շվեդիայի ԶՈՒ հրամանատար
Ով վերահսկում է Գոթլանդը, նա վերահսկում է Բալթիկ ծովը: Մենք ներկայումս պաշտպանում ենք Գոթլանդը...
Շվեդիան Ուկրաինային 7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է խոստացել երեք տարվա ընթացքում
Շվեդիայի կառավարությունն արդեն 15 օգնության փաթեթ է ուղարկել Կիև՝ ընդհանուր մոտ 30 միլիարդ կրոնի չափով...
Ռուսաստանի միջուկային զորավարժությունները ուժի ցուցադրում են՝ Արեւմուտքի երկրների վրա ազդելու համար. ISW
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը ՌԴ միջուկային զորավարժությունները համարում է ուժի ցուցադրում...
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները, Սումին մնացել է առանց լույսի
Ռուսաստանը գրոհել է  Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները...
Զելենսկին մեղադրել է Արեւմուտքին այն բանում, որ նա չի ցանկանում լիովին խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ
Դա արտահայտվում է այն բանում, որ Արեւմուտքը չի համարձակվել լրիվ դադարեցնել առեւտուրը Ռուսաստանի հետ, հետ չի կանչել իր դեսպաններին...
Ամենաշատ