News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են հայկական կողմի տեսակետների հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսին նշեց «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:

Նա մեջբերումներ արեց բանաձեւից. ««Եվրանեսթ» ԽՎ-ն խրախուսում է Հայաստանի եւ Ադրբեջանի  միջեւ կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտը, ինչը կհաստատի միջպետական հարաբերություններ՝ հիմնված միջազգային իրավունքի նմորմերի եւ սկզբունքների վրա, առաջին հերթին միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ճանաչման վրա:

Ողջունում է ՀՀ կառավարության որոշումը՝ ամրապնդելու Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, հորդորում է ԵՄ կառույցներին մշակել կոնկրետ առաջարկներ առ այն, թե ինչպես արձագանքել Հայաստանի եվրոպական ձգտումներին:

ԽՎ-ն նաեւ կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն  ներգրավել Երեւանի եւ Բաքվի  հաշտեցման գործընթացում, ապահովել կայուն խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար: Նաեւ ընդգծում է, որ հրադադարի յուրաքանչյուր խախտում կամ հրահրող խոսք նպաստում է հաշտեցման միջավայրի վատթարացմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աջ կուսակցությունները կարող են օգտագործել բնակարանային ճգնաժամը Եվրոպայում թշնամանք հրահրելու համար. Guardian
Եվրամիության ծայրահեղ աջ կուսակցությունները կարող են օգտագործել բնակարանային ճգնաժամը...
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
Ամենաշատ