News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին որոշում կայացրեց:

Մասնավորապես, ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող՝569.5  քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.055236 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին՝ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով՝ համաձայն Գնորդի կողմից ներկայացված գործարար ներդրումային ծրագրի։

2023 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 120 մլն դրամ։

Ուղղակի վաճառքով օտարման ենթակա Գույքի վաճառքի գին է սահմանվել 123 մլն դրամը։

Գնորդը պարտա¬վորվում է համաձայն ներկայացված գործարար (ներդրումային) ծրագրի՝ 5 տարվա ընթացքում Գույքի վրա իրականացնել 250 մլն դրամի ներդրում։

Գրությամբ Կոմիտե է դիմել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվի տնօրենը՝ տեղեկացնելով, որ վարժարանը ցանկանում է ձեռք բերել ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող, վարժարանի հարևանությամբ գտնվող գույքը՝ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով, մասնավորապես՝ ուսումնական տարածքների ընդլայնում, դասարանների ավելացում, ուսանողական-ուսուցչական հանրակացարանի հիմնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ