News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ Ծաղկաձոր քաղաքում գործող «Կովկասի գերուհի» ռեստորանում որպես մենեջեր աշխատող Երևանի բնակիչ 32-ամյա Արման Սարգսյանը, օգտվելով իր տնօրինման և տիրապետման տակ գտնվող դրամարկղից և չհրկիզվող պահարանից, այս տարվա փետրվարի 18-ից մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում հափշտակել է խոշոր չափի գումար։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ահազանգ տվողը եղել է «Ռեստ Կոնցեպտ» ՍՊԸ տնօրենը, իսկ կասկածյալ Ա. Սարգսյանը  դրամարկղից և չհրկիզվող պահարանից, ըստ տնօրենի հայտարարության, հափշտակել է մոտ 11 մլն դրամ։

Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները  նույն օրը Ծաղկաձորում հայտնաբերել են կասկածյալ Ա. Սարգսյանին և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել ոստիկանության Հրազդանի բաժին։

Դեպքի փաստով Ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք կասկածյալի հետ փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով ՀՀ Քր. Օր.-ի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Սարգսյանին ձերբակալելու և ոստիկանության Հրազդանի բաժնի ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու մասին։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ