News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ռուս սահմանապահների դուրս գալը «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանի համար որոշված թեմա է, չեմ կարծում, որ դա քննարկելու կարիք կա: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Փորձ է արվում դա միջպետական համաձայնագրից դուրս գալու տրամաբանության մեջ դիտարկել, բայց դա իրականում միջգերատեսչականն համաձայնություն է եղել, որի նպատակը եղել է այդ տարածքում օգնել հայ սահմանապահներին այդ բեռը թեթեւացնելու համար: Այլեւս  յդ բեռը թեթեւացնելու կարիք չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ ուժի մեջ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ օգոստոսի 1-ից այլեւս ռուս սահմանապահներ չեն լինի «Զվարթնոցում»:

«Մենք տեղեկացրել ենք, ասել ենք՝ եղբայր, շնորհակալություն, որ օգնեցիր, մենք դա բարձր ենք գնահատում, ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում, բայց այլեւս Հայաստանը այդ օգնության կարիքը չունի: Մենք կարող ենք մեր օդանավակայանը ինքներս սպասարկել եւ մեր սահմանապահները նույնպես կարող են իրենց առջեւ դրված խնդիրը լուծել:

Հիմա տարբեր բաներ են խոսում, ասում են՝ բա Թուրքիայի սահմանը ով է պահելու: Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են, պաշտպանելու են»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ արդյոք հնարավոր է, որ առաջիկայում Հայաստանը որոշի, որ հայ-թուրքական սահմանին եւս ռուս սհմանապահներ չպետք է լինեն, նա պատասխանեց. «Ոչ, նման խոսակցություն չի եղել: Սա էդ դեպքը չի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ