News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգում քաոսը շարունակվում է: 4-րդ դատավորն է ճնշումների արդյունքում ազատման դիմում գրում եւ լքում դատական համակարգը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանը դատավորների ներքին «չաթի» աղմկահարույց գրագրության մասնակիցներից մեկն է եղել, սակայն որեւէ բան չի խոսել, կարծիք չի հայտնել, ընդամենը «լայք» է դրել: Եւ, ահա, «լայք»-ի համար նրան ստիպեցին համակարգը լքել: Ավելին՝ լուրեր կան, որ նրան ճնշել են իր հոր՝ Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն 2021 թվականին հայտնել էր. «Համայնքի նախկին ղեկավարը 2012թ. օգոստոսից մինչեւ 2021թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, առանց լիազոր մարմնի համաձայնության, նախ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումներ, որում կեղծ տեղեկություններ է ներառել համայնքին պատկանող, ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերի վերաբերյալ, այնուհետեւ կազմակերպել եւ իրականացրել է դրանց օտարումը»:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտի 7-ին էր գրել, որ հաջորդ դատավորը, որը աշխատանքից ազատման դիմում կգրի սեփական նախաձեռնությամբ եւ կհեռանա դատական համակարգից, Արագածոտնի մարզի դատավոր Անդրանիկ Մնացականյանն է: Բանն այն է, որ պատերազմի օրերին դատավորները իրենց ներքին խմբում՝ «չաթում», իշխանությունների հասցեին հայհոյանքներ են գրել, որը վերջին շրջանում դատական համակարգի Հուդայի համարում ստացած դատավոր Մնացականյանը, ըստ մամուլի, տարել եւ ներկայացրել է քաղաքական իշխանություններին:

Եւ, ահա, հենց այդ էկրանանկարները դրել են դատավորների առաջ եւ ստիպում են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ: Նույն պատճառաբանությամբ դատական համակարգը լքել են դատավոր Արշակ Վարդանյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը, 4-րդ դատավորն էլ Անդրանիկ Մնացականյանն էր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ