News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնական Marukome ընկերությունը, որը միսո մածուկներ է արտադրում, հայտարարել է, որ հետ է կանչում մածուկի 108 հազար տուփ, քանի որ դրանցում կարող էին ուտիճներ հայտնված լինել, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հետկանչի ենթակա «Պիրասու կոձի անամ միսո Կոձիբիձին» մածուկների ծավալը 650 եւ 325 գրամանոց փաթեթներով է։ Հետ է կանչվելու 107 726 միավոր ապրանք։

«Մենք ծանուցում ենք ստացել հաճախորդից այն մասին, որ նա հայտնաբերել է օտար մարմին։ Երբ մենք ստուգեցինք ապրանքը, հայտնաբերեցինք, որ մածուկում հայտնվել են ինչ-որ միջատներ (ենթադրաբար՝ ուտիճներ)»,- նշվել է փաստաթղթում։

Ընկերությունը նշել է, որ ներկայում չի կարողացել հաստատել, թե արտադրության որ փուլում ապրանքում կարող էին հայտնվել միջատները, ուստի որոշում է կայացրել հետ կանչել խմբաքանակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ