«Պիոներ» հանքի հետախուզության արդյունքները ցույց են տվել, որ այն մեծ հավանականությամբ կհեղեղվի. այստեղ փակված են մնացել 13 հանքափորներ։ Այս մասին տեղեկացնում են օպերատիվ ծառայությունները։
Հյատնի է դարձել, որ 153 մետր խորությունում ջուրր կա։ Խիստ հավանական է, որ հանքավայրը կհեղեղվի, նշել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
Գործակալության զրուցակիցը ավելացրել է, որ ներկա պահին շարունակվում է եւս երեք հորատանցքի հորատումը։ Քանի որ կա կրկնակի փլուզման վտանգ, փրկարարներին եւ ինժեներներին դուրս են բերել հանքից։ Տեխխորհրդում մտադիր են որոշել հետագա գործողությունները։
Պրիամուրիեի Զեյա օկրուգի «Պիոներ» հանքում փլուզումը տեղի է ունեցել երկուշաբթի, մարտի 18-ի երեկոյան։ Ներկա պահին հանքում են մնացել 13 մարդիկ, նրանց գտնվելու վայրը վերջին անգամ գրանցվել է 147 մետր խորությունում։ Հանքափորների հետ կապ չկա։