Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը դատապարտել է Մոսկվայի մարզի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ կատարվածն անվանելով «աստծուն վիրավորող նողկալի արարք», հայտնում է Reuters-ը։
«Իմ աղոթքներում ես հավաստիացնում եմ Մոսկվայում տեղի ունեցած ստոր ահաբեկչության զոհերին, թող Աստված ընդունի նրանց իր աշխարհը, մխիթարի նրանց ընտանիքներին և դարձի բերի նրանց սրտերը, որոնք... կատարում են Աստծուն վիրավորող այս անմարդկային արարքները», - ասել է Հռոմի պապը: Սուրբ Պետրոսի հրապարակում Ծաղկազարդի պատարագից հետո։