News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է մոր և որդու կողմի խարդախություն կատարելու բազմադրվագ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Իրականացված քննչական և վարութային գործողություններով պարզվել է խարդախության կատարման մեխանիզմը, ինչպես նաև՝ տուժողների շրջանակը և վերջիններիս հասցված նյութական վնասի չափը:

Քրեական վարույթով ձեռնարկված ապացուցողական գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզի 52-ամյա բնակչուհին, ով իր հանցավոր գործունեությանը ներգրավել է նաև իր 29-ամյա որդուն, 2019-2020թթ. ընթացքում իրենց ծանոթներից և բարեկամներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Մասնավորապես, մայր ու որդի, չարաշահելով իրենց առանձին ծանոթների, բարեկամների, գործընկերների վստահությունը, տարբեր պատճառաբանություններով ու պատրվակներով նրանցից ստացել են անձնագրային, բանկային քարտի տվյալները և առանց նրանց գիտության և համաձայնության օգտագործելով դրանք՝ մի շարք բանկերում և վարկային կազմակերպություններում նրանց անվամբ առցանց եղանակով ձևակերպել են վարկեր՝ 40 հազարից մինչև 500․000 ՀՀ դրամի չափերով, որից հետո, բանկոմատներում կանխիկացնելով գումարները, խաբեությամբ յուրացրել են դրանք:

Քննության տվյալներով՝ վերջիններիս գործողություններից տուժել է ընդհանուր առմամբ 9 քաղաքացի, որոնց պատճառված ընդհանուր վնասը կազմել է 3․000.090 հազար ՀՀ դրամ:

Նշենք, որ դեռևս 2021թ. դեկտեմբերին նույն անձանց կողմից խմբի կազմում խարդախություն կատարելու ևս 9 դրվագով մեկ այլ գործ ուղարկվել է դատարան:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ 4 դրվագ (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասին), իսկ վերջինիս մորը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 6 դրվագ (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին): Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
Ամենաշատ