News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանը ՆԱՏՕ-ի առաքելությունում (Բրյուսելում), Եվրոպայում դաշնակիցների գերագույն հրամանատարությունում (Մոնս) և ԵԱՀԿ առաքելությունում (Վիեննա) ներկայացուցիչներին փոխել է պաշտպանության հարցերով կցորդներով: Այս մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում։

Նշվում է, որ միջազգային կազմակերպություններում ներկայացուցչի և պետական խորհրդականի փոխարեն ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ ունենալը բխում է տվյալ միջազգային կազմակերպություններում ձևավորված միջազգային պրակտիկայով, որտեղ պետությունների պաշտպանական և ռազմական հարցերով ներկայացուցիչներն առավելապես զինվորականներ են։

Որոշման նախագծի ընդունումով կրճատվում է նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում ՀՀ ռազմական ներկայացուցչի հաստիքը, որը տևական ժամանակ թափուր է և ՀՀ պաշտպանության նախարարություն-ՆԱՏՕ պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակներում տվյալ հաստիքի հետագա պահպանումը այլևս նպատակահարմար չէ:

«Այսպիսով, Նախագծերի ընդունմամբ սահմանվում են.

1) Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը.

2) Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը.

3)  Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը.

4) կրճատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում Հայաստանի Հանրապետության ռազմական ներկայացուցչի հաստիքը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմածովային Baltops 2024 զորավարժությունները
Զորավարժությունների շրջանակներում առաջադրանքները կիրականացվեն նաև Գերմանիայում, Լեհաստանում...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է տարեկան 40 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Ստոլտենբերգն ավելի վաղ չէր հայտարարել այդ գումարի հատկացման մասին...
Բլինկենը կարծում է, որ ՆԱՏՕ-ն գոյատևելու է ևս 75 տարի
Մենք մտադիր ենք նախապատրաստել ապագա գագաթնաժողովի էությունը [հուլիսին] Վաշինգտոնում, որտեղ դուք կտեսնեք մեծ փաթեթ Ուկրաինայի համար, որը կլինի գագաթնաժողովի հիմնական տարրը...
ՆԱՏՕ երկրները գլխավոր քարտուղարից հստակություն են պահանջել Կիեւի համար 100 մլրդ եվրո ծավալով ֆոնդի վերաբերյալ. Politico
ՆԱՏՕ գծով դաշնակիցները հստակություն են պահանջում...
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի փորձագետներն անցկացրել են դասընթաց
Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում...
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային վարժանքներին Մոլդովայում
Մոլդովայում սկսվել են ՆԱՏՕ-ի շտաբային վարժանքները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ