Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 21-ին աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Խուստուփի լանջին 2 ժամանոց համերգ է տվել։ Կապան են մեկնել մեծ թվով մարդիկ, Կապանի հյուրանոցներում տեղ չի եղել, մարդիկ հարակից բնակավայրերում են գիշերել, սակայն ուշագրավ է, որ համերգին չեն մասնակցել մարզային եւ տեղական իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը։

Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է կազմակերպիչներից, որ ոչ թե իրեն, այլ մարզպետին են դիմել` աջակցելու խնդրով: Անգամ բիոզուգարանները տրամադրել է ոչ թե Կապանի համայնքապետարանը, այլ՝ Գորիսի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ