News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Հոգով-սրտով միացած ենք եղել այս շարժմանը, այսօր էլ արդեն ֆիզիկապես եկել, միացել ենք մեր Սրբազանին՝ մեր հող ու ջրի համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Կիրանց գյուղում NEWS.am-ի հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում զոհված բժիշկ Հարությունի մայրը՝ տիկին Երանուհին, ով իր աջակցությունն է հայտնում հանուն Տավուշի ընթացող պայքարին:

«Եկել ենք մեր հող ու ջուրը պաշտպանելու, Սրբազանի մոտ լինելու համար, որպեսզի մեր երեխեքի արյունը ջուր չդառնա: Արցախը տվեցինք: Որոշ մարդիկ ասում էին՝ Արցախը տանք, դրանով հարցը փակենք, հանգիստ ապրենք: եղա՞վ դա, ոչ, մենք բոլորս գիտենք, որ այդպես չի: Արցախը մեր Հայաստանի դարպասն էր, բացեցինք թշնամու առաջ, հիմա էլ անդունդի եզրին կանգնած ենք:

Հիմա պետք է մեկս մյուսին օգնական լինենք, զորավիգ լինենք, որ մի ոտքը անդունդից հանենք դուրս ու առաջ շարժվենք, հզորացնենք մեր Հայաստանը: Որովհետեւ Հայաստանի համար էր գնացել իմ տղան, Հադրութի համար էր գնացել, իր զինվորների համար էր գնացել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ