News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծագույն ցավով տեղեկացա մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցող պաշտոնյաների զոհվելու մասին:

Որպես Իրանի Իսլամական Հանրապետության մերձավոր և բարեկամ երկիր՝ Հայաստանի Հանրապետությունում մեծ ցավով ենք ընդունել նախագահ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Աբդոլահյանի և այլ պաշտոնատար անձանց անժամանակյա ողբերգական մահվան լուրը:

Մեր ցավակցությունն ենք հղում զոհվածների հարազատներին ու բարեկամներին և ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի բարեպաշտ ժողովրդին:

ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խնդրում եմ ընդունել մեր ցավակցությունն ու զորակցությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնհայտ է, թե որ պետությունները հանդես չեն եկել այնպիսի հայտարարություններով, ինչ Իրանը. ՀՀ ԱԳՆ. 24news
Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը...
Հայաստանի իշխանությունների և Իրանի միջև խնդիրներ կան․ Սուրեն Պետրոսյան
Իշխանությունը սպասարկում է երրորդ երկրի շահեր, բայց ոչ երբեք ՀՀ շահը, դա անմիջականորեն արտահայտվում է Իրանի հետ հարաբերություններում...
Հայաստանը ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Իրանի դեսպանատուն այցելելուց…
Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են. Բագրատ սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն
Պետք խորացնել և զագացնել այդ հարաբերությունները...
Սուրեն Պապիկյանը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում
Նախարարը ցավակցական գրառում է կատարել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Հույս ունեմ՝ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը կշարունակվեն. Փաշինյանը՝ Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին
Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ