News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ:

Վարչապետ Փաշինյանն իր և ՀՀ պատվիրակության անունից խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին:

Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ողջ ժողովրդի ցավը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական կապեր ունեին, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Վարչապետը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի:

Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ վարչապետի ներկայությունն իրենց գոտեպնդում և ուժ է տալիս այս դժվարին օրերին: Նրա խոսքով` տեղի ունեցած աղետը ցնցել է Իրանի ողջ ժողովրդին և իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը:

Մոխամմադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ իշխանություններին և ժողովրդին՝ անկախության օրվա առթիվ
Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, և այդ օրվանից երկուսն էլ լավ հարևաններ են...
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստան կայցելի
Ես հայտնել եմ նաև մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ...
ՀՀ ԱԳ փոխնախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի փոխնախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ...
Հայ-իրանական բազմակողմ համագործակցությունը կարող է և պետք է ստանա քաղաքակրթական դաշինքի ռազմավարական ձևաչափ. Ոսկանյան
Իրանի նորանշանակ արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է...
Իրանի արտգործնախարար. Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Արաքչին աջակցություն է հայտնել Հայաստանի և նրա հարևանների միջև խաղաղ բանակցություններին․․․
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ
Օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ