News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դիմել է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին.

«Որպես շրջանավարտ՝ մի բան պատմեմ։ Ստացվեց այնպես, որ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվելու ժամանակ, աշխատանքային պարտականություններով զբաղված, ես այդպես էլ չգտա և ինձ հետ Երևան չբերեցի դիպլոմներս։

Բռնի տեղահանությունից 6 ամիս անց գնացի դիպլոմներս վերականգնելու։ Երբ քայլում էի հարազատ կրթօջախների միջանցքներով հուզմունքս մի կերպ էի զսպում։ Այն, ինչի համար ես ընդունվել էի այդ հաստատություններ, այլևս չկա։ Այն ինչին պետք է ծառայեր այդ հաստատություններում ձեռք բերած գիտելիքները և այն երազանքները, որ կապված էին այդ ամեն հետ, այսօր չկա։

Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս ․․․

Ի՞նչ եմ ուզում ասել․ գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևորը։

Սա իմ պատմությունն է։ Կընդունեք այն որպես ուղերձ, թե կթերթեք ու կանցնեք առաջ, ձեր անելիքն է։ Ես իմ պարտքը համարեցի պատմելու այն ձեզ։

ԵՊՀ և ՀԱՀ շրջանավարտ

Գեղամ Ստեփանյան

ՀԳ․  2016 թվականի ապրիլին Արցախից վերադառնալուց հետո իմ կուրսընկերները այսպես դիմավորեցին ինձ ամերիկյան համալսարանում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանցիները պղծել են օկուպացված Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը
Եվրոպական Խորհրդարանի կողմից 2022 թվականին ընդունված 2582-ր…
Ռուսաստանը պատրաստվում է գլխավոր հյուպատոսություն բացել Արցախում. Գրիգորի Կարասին
։ Նրա խոսքով՝ իդեալական կլիներ գլխավոր հյուպատոսությունը բացել 2024 թվականին...
Մինչև հունիսի 15-ը  կհաստատվի արցախցի ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրին դիմելու կարգը
Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով մեկնարկել է Կառավարության…
ՀՀ իշխող կուսակցության ներկայացուցիչն Արցախի հանձնման պատասխանատվությունը դրեց հայ ժողովրդի և արցախցիների վրա
Նրա գնահատմամբ՝ արցախցի ցուցարարներին «բերել են»՝ զանգված ստեղծելու համար...
Դատական ֆարսը շարունակվում է. Ադրբեջանում մերժել են Ռուբեն Վարդանյանի բողոքն անօրինական ձերբակալման մասին
Ադրբեջանում մերժել են Ռուբեն Վարդանյանի բողոքը...
Ուխտագնացություն Տաթևի վանք` ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և հայ գերիների
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ և մեկ տասնյակ կազմակերպությունների մասնակցությամբ...
Ամենաշատ