News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Փաշինյանը Հայաստանի և հայ ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել այաթոլլա Ալի Խամենեին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է  մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:

Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։

Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։

Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։

GOK_ULzWsAAg_hF-1024x682.jpg (43 KB)

GOK_UL3WAAAVQgb-1024x682.jpg (43 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ իշխանություններին և ժողովրդին՝ անկախության օրվա առթիվ
Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, և այդ օրվանից երկուսն էլ լավ հարևաններ են...
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստան կայցելի
Ես հայտնել եմ նաև մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ...
ՀՀ ԱԳ փոխնախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի փոխնախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ...
Հայ-իրանական բազմակողմ համագործակցությունը կարող է և պետք է ստանա քաղաքակրթական դաշինքի ռազմավարական ձևաչափ. Ոսկանյան
Իրանի նորանշանակ արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է...
Իրանի արտգործնախարար. Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Արաքչին աջակցություն է հայտնել Հայաստանի և նրա հարևանների միջև խաղաղ բանակցություններին․․․
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ
Օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ...
Ամենաշատ