News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Պատիվ զգացեք, որ ձեր ձեռքով է լինելու մեր երկրում ընթացքող փոփոխությունը: Այս մասին հայտարարեց Բագրատ սրբազանը` ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մասնաշենքի մոտ: Նրա գլխավորած երթը ԵՊՀ-ից դեպի պոլիտեխնիկական համալսարան ճանապարհին կանգ առավ նաև Աբովյան փողոցում: Ուսանողները հայտնեցին, որ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դասապրոցեսն ամբողջությամբ դադարեցվել է: Սրբազանը դիմելով երթի մասնակից ուսանողներին նշեց, որ ոչ մի բանից չվախենան և ակտիվ մասնակցեն «երկրի փոփոխության ընթացքին»:

«Այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի: Այսօր եթե քաղաքացիական, հայրենատիրական ձեր զգացումները չարտահայտեք, առաջիկայում շատ դժվար է լինելու բնորոշել որևէ մեկին, թե ինչ տեսակ ազգի զավակ է»,- հայտարարեց Բագրատ սրբազանը: Նա դասախոսներին կոչ արեց քաջալերել ուսանողներին և ուղղորդել ճիշտ ճանապարհով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ին. վերկուսակցականության ու «կշեռքի» նժարների գործոնը
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 26-ի հանրահավաքը նախանշում է որպես պայքարի վճռական փուլի...
«Հրապարակ». Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Շամիրյանը սրբազան պայքարի ակտիվ մասնակիցներից է, նա բոլորին կոչ է անում...
«Փաստ». Տրանսպորտի փոխադրավարձը որոշ դեպքերում կարող է սահմանվել առանց մրցույթի
Մրցույթի արդյունքով սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել նաև մրցութային եղանակով...
«Հրապարակ». Փաշինյանը զգուշավոր է դարձել. հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի
Նիստին Ավինյանը ներկայացրել է իրենց 8-ամսյա գործունեությունը, խոսել է անելիքների մասին, գոհունակություն...
«Ժողովուրդ». Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր
Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունից ուշագրավ փաստեր ի...
«Հրապարակ». Աննախադեպ գործողություններ են ծրագրվում
Ինչպես տեղեկացանք, խնդիր են դրել մայիսի 28-ին խոչընդոտել, սահմանափակել իշխանությունների տեղաշարժը...
Ամենաշատ