News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Լեհաստանում ձերբակալվել է ինը մարդու ռուսական հատուկ ծառայությունների պատվերով դիվերսիաներ կազմակերպելու մեղադրանքով։ Այս մասին TVN24 հեռուստաալիքի եթերում ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, նրա խոսքերը մեջբերել է RMF24 ռադիոկայանը։

«Դրանք վերաբերում են ծեծերին, հրկիզումներին եւ հրկիզման փորձերին»,- ասել է Տուսկը։

Ըստ նրա՝ խոսքը վարձկանների մասին է, որոնց մի մասը «քրեական աշխարհի» մարդիկ են։ Նրանց մեջ կան Ուկրաինայի, Բելառուսի եւ Լեհաստանի քաղաքացիներ։

Որպես օրինակ Տուսկը նշել է Վրոցլավում ներկերի արտադրության գործարանը հրկիզելու փորձը։ Նա «անվիճելի» է անվանել, որ հրկիզումը պատվիրել են ռուսական հատուկ ծառայությունները։ Վարչապետն ավելացրել է, որ նման դիվերսիաներ կատարվում են Լիտվայում, Լատվիայում եւ Շվեդիայում։

Մինչ այդ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել էր, որ վերջին օրերին երկրուն տեղի են ունեցել մի քանի լուրջ հրդեհներ, որոնց պատճառը, հավանաբար, հրկիզումներն էին։ Նրա կարծիքով՝ դա «կարող էր լինել Լեհաստանում իրավիճակի ապակայունացման փորձ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սևանա լճում հայտնաբերված կոմոպոզիտորի դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան
Դեպքի առթիվ 2024թ․ հունիսի 1-ին, անհայտ կորելու հանգամանքով պայմանավորված՝  ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական...
Ճապոնիայում խուզարկում են ավտոարտադրողներին արտադրության խախտումների կասկածանքով
Խուզարկվում են ավտոկոնցեռնների կենտրոնակայանները...
Արցախցու բնակարանը իրավապահները «խուզարկության» անվան տակ տակնուվրա են արել․ փաստաբան
Ես Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան 16 շենք 47-րդ բնակարանում եմ․․․
25-ամյա կոմպոզիտորի դին գտել են Սևանա լճի ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա (ֆոտո)
Հունիսի 1-3-ը ենթադրյալ տարածքում քաղաքացու որոնողական աշխատանքները...
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 200 դեպք. գրանցվել է 47 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոսկյա զարդերը գողացել էր ոստիկանություն հաղորդում տված հավաքարարը
Ոստիկանության Մասիսի բաժնի ոստիկաններին, որոնք մեկնել են նշված հասցե, հաղորդում է տվել նաև տանտիրուհին: Նա հայտնել է, որ տնից գողացել են ոսկյա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ