News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Եվրամիության երկրների դեսպանները համաձայնեցրել են ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթն Ուկրաինային ռազմական օգնության նպատակով օգտագործելու որոշումը:

«Այդ գումարը կօգնի Ուկրաինայի վերականգնմանը և ռազմական պաշտպանությանը՝ ռուսական ագրեսիայի համատեքստում»,- հայտնել է ԵՄ-ում նախագահող Բելգիայի կառավարությունը։

Եթե ​​ծրագրին կանաչ լույս տրվի, Կիևը տարեկան մոտ երեք միլիարդ եվրո (3,3 միլիարդ դոլար) կստանա:

Եվրահանձնաժողովն ավելի վաղ առաջարկել էր այդ գումարի 90%-ը հատկացնել Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին, մնացածը՝ երկրի վերականգնմանը։

Ըստ Reuters-ի՝ եկամտի ճշգրիտ չափը կախված կլինի զեղչման դրույքաչափերից, քանի որ ՌԴ Կենտրոնական բանկի մոտ 210 միլիարդ սառեցված ակտիվները տարբեր արժույթներով պահվում են ԵՄ տարբեր երկրների հաշիվներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ