News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր նշանակություն է ունեցել արցախյան ազատագրական պայքարում։ Արցախյան երրորդ պատերամից հետո Շուշին գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո։

«Արհեստածին կազմավորում Ադրբեջանն իր ձևավորման առաջին օրվանից՝ 1918 թվականից, որդեգրել է հայկական մշակութային ժառանգության յուրացման  ու ոչնչացման քաղաքականություն, որն էլ ադրբեջանական հակահայկական քաղաքականության անբաժանելի մասն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանսեովը։

Նա նշում է, որ բերդաքաղաքի ազատագրումից հետո Շուշիի մշակութային ժառանգությունն անընդհատ ադրբեջանական կողմից ենթարկվում էր յուրացման, կեղծման, կեղծվում էր նաև պատմությունն ու իսկությունը։

«Բացի այդ, Ադրբեջանը կեղծում էր փաստերը, իբր հայկական կողմը թիրախավորել ու վանդալիզմի էր ենթարկել Շուշիի մզկիթները ևս, ինչն իրականությանը չէր համապատասխանում։ Ավելին ասեմ՝ պետական մակարդակով ու մասնավոր ներդրումներով Շուշիի մզկիթը մասնագետների ներգրավմամբ, այդ թվում Իրանից,  վերականգնվել էր՝ հաշվի առնելով բոլոր սկզբունքները, մասնագետների կարծիքը ևս»,- պատմում է ադրբեջանագետը։

Նա նշում է, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Շուշիի  մշակութային ժառանգությունը տեղեկատվական դաշտում թիրախավորելուց բացի, հայտնվեց ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ, իսկ այնուհետև՝ բռնազավթումից հետո, մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը զուգահեռ սկսվել են «վերականգման» աշխատանքներ։

«Ամենափրկիչ եկեղեցու տարածքում  իրականացվում են աշխատանքներ՝ խախտելով եկեղեցու ամբողջականությունը։ Ներկայացվում է իբրև վերականգնում են նախկին տեսքը, ինչն իրականությանը չի համապատասխանում։

Հերքվում է նաև Շուշիի պատմության հայկական հետքը, հայկական ծագումնաբանությունը և այն ներկայացվում է որպես  իսլամական աշխարհի մշակութային կենտրոն։

Սրանով ոչ միայն Շուշին, այլ նաև սկիզբ է դրվում Արցախի պատմական հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը։ Սա արվում է դարձյալ պետական մակարդակով»,- ասում է Ավանեսովը։

Մանրամասն՝ ֆեյսբուքյան տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունգարիայի արտգործնախարարը խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի ընտանիքները ստիպված են եղել լքել իրենց տները
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք աջակցում ենք այն ընտանիքներին…
ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան
Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության
Լուկաշենկոն իր «եղբայր» Ալիևի ուղեկցությամբ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք
Նշվում է միայն, որ Լուկաշենկոն և Ալիևն այցելել են նորկառույց շենք...
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նման վարքագիծը։ Միակ իրավական քայլը, որ կարող…
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը
Խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ու կոնկրետ…
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Ադրբեջանական սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ եկեղեցին, ինչպես որ Բերձորի սուրբ...
Ամենաշատ