News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից բազմաթիվ ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ ժողովուրդ ջան, որ էդքան աջակցում եք: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Շնորհակալ եմ, որ նաեւ կանխարգելից միջոցառումների մասին մեզ տեղեկացնում եք: Համապատասխան ժամին ես երեւի թե կասեմ, թե ինչ են նախատեսել եւ տեղի կունենա դա, թե տեղի չի ունենա: Ես իսկապես շնորհակալ եմ բոլոր այն հայորդիներին, որոնք իսկապես ազգային անվտանգության ծառայության մեջ են, եւ նաեւ ՆԳՆ-ում գտնվող անձինք, ոստիկանության ներքին զորքերի մեջ գտնվող անձինք, ուղղակի ես հիացած եմ ձեր աշխատանքով: Շատ ապրեք, որ այդ տեղեկությունները չեմ ասի րոպե առ րոպե, բայց կարեւոր ժամերին փոխանցում եք: Դա շատ ընտիր է, նշանակում է, որ այն լույսը, այն հոգին տեսել եք այս մարդկանց մեջ, ձեր հարազատների մեջ: Գիտեմ՝ ինչ ճնշումներով եք անցնում: մենք շատ լավ տեղեկացված ենք ամեն ինչի մասին»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ