News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում է` մասնակցելու Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստին:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Դաշինքը հետևում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործունեության համապատասխանությանը Փարիզի սկզունքներին, ինչպես նաև նպաստում է մարդու իրավունքերի զարգացմանն ու պաշտպանությանը:

Մայիսի 6֊ին տեղի են ունեցել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների (APF, ENNHRI, NANHRI, RIDHCA) տարածաշրջանային ցանցերի ներկայացուցիչների և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) Բյուրոյի հանդիպումները։

Մասնակիցները փոխանակվել են լավագույն փորձով և գիտելիքներով:

Պաշտպանն ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի անդամ գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ակտիվ ներգրավվել նոր նախաձեռնություններին:

Մայիսի 6-ին կայացել է նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր վեհաժողովի նիստը:

Քննարկման օրակարգում ընդգրկված էին մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր:

Անահիտ Մանասյանը մասնակցել է նաև իրավապաշտպանների և օմբուդսմանական հաստատությունների ղեկավարների ու ներկայացուցիչների պաշտպանության թեմային նվիրված քննարկմանը:

Մասնակիցները ներկայացրել են այն մարտահրավերներն ու խոչընդոտները, որոնց բախվում են իրենց երկրներում՝ գործունեության իրականացնան ընթացքում:

Անահիտ Մանասյանը խոսել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փաստաբանների և լրագրողների անխոչընդոտ գործունեության հետ կապված առանձին բաժինների առկայության, առավել հաճախ հանդիպող դեպքերի նկարագրության և պաշտպանության կառուցակարգերի մասին։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Պաշտպանի հաստատության պաշտպանության առնչությամբ այս պահին առկա մարտահրավերներն ու բնականոն գործունեությունը խոչընդոտող վտանգները։

Առաջիկա օրերին տեղի կունենան Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի  լիագումար նիստը և մի շարք այլ հանդիպումներ։Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Լրագրողների մասնագիտական իրավաչափ գործունեությանը խոչընդոտելու ցանկացած դեպք անթույլատրելի է և խիստ մտահոգիչ։

Կարևոր է, որպեսզի պետությունը մշակի և գործարկի այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։ Ընդ որում՝ նշված կառուցակարգերը պետք է ուղղված լինեն ինչպես լրագրողների իրավաչափ գործունեությանը չխոչընդոտելուն, այնպես էլ նման խոչընդոտները կանխարգելելուն, դրանց առկայության պարագայում՝ վերացնելուն, դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն իրականացնելուն, այդ թվում՝ պատասխանատվության անխուսափելիությունը երաշխավորելուն։

Պակաս կարևոր չէ մասնագիտական լրատվական գործունեության իրականացումը բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման և լրագրողների գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման համատեքստում։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։

Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ