News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, եթե չլինեն իրավական կիքսեր: Այս մասին քաղաքական ուժերի հետ Բագրատ Սրբազանի հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Վարչապետի թեկնածուն պետք է լինի հանրության ճնշող ուժերի կողմից անվերապահելի ընդունելի: Հաղթահարելի խոչընդոտ է Սահմանադրության արգելքը։ Ապագա վարչապետի թեկնածուն պետք  է կոնսոլիդացնող լինի, սա է ամենակարեւորը»,-ասաց նա։ Հարությունյանը նաեւ ասաց, կարեւոր եւ իրատեսական է սահմանազատման գործընթացը դնել միջազգային իրավական նորմերի հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ