News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Atelier AC Schnitzer-ը արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները: Գերմանական AC Schnitzer ստուդիան ներկայացրել է միանգամից երկու մոդելի սեփական զարգացման ծրագիր. այս անգամ ընկերությունը ուշադրություն է հրավիրել 5 Series սեդանի նոր սերնդի և i5 էլեկտրական մոդիֆիկացիայի վրա, գրում է motor.ru-ն։

Նրանց համար, ում ստանդարտ մեքենաները չեն բավարարում, գերմանական թյուներները պատրաստել են նոր աերոդինամիկ թափքի հավաքածու, կախոցի փոքր արդիականացում, ինչպես նաև ինտերիերի համար նախատեսված մի շարք սպորտային պարագաներ։

Շարժիչի մշակումները դեռևս ստեղծման փուլում են։ Թափքի հավաքածուն ներառում է շեմի կողային սփլիթեր, տանիքի և բեռնախցիկի կրկնակի սփոյլերներ և հետևի բամպերի ծածկ՝ քերծվածքներից պաշտպանելու համար:

Բացի դրանից, BMW-ի սեփականատերերը հնարավորություն ունեն համալրել ավտեմեքենայի ինտերիերը ոտնակի ալյումինե մակադրակով և ոտնաթաթի ծածկով, ինչպես նաև iDrive կարգավորիչի և բանալիների կրիչի հատուկ ծածկոցներով: Անոդացված ալյումինե միջակայքերն էլ յուրաքանչյուր կողմից մեծացնում են ուղին 10 միլիմետրով:

Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել AC1, AC3 և AC4 ֆիրմային անիվներով, որոնք հասանելի են 19, 20 կամ 21 դյույմ տրամագծերով:

Այս բոլոր մասերն առաջարկվում են թե BMW 5 Series-ի, և թե BMW i5-ի համար: Ապագայում կլինեն բենզինի և դիզելային վառելիքի մոդիֆիկացիաների էլեկտրաէներգիայի բարձրացման ծրագրեր, բայց դա տեղի կունենա փոքր-ինչ ավելի ուշ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ