News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է արդեն այս շաբաթ հայտարարել Չինաստանից բերվող ապրանքների նոր տուրքեր մտցնել, որոնք վերաբերում են այնպիսի հատվածներին, ինչպիսին են էլեկտրամեքենաները, բժշկական ապրանքները եւ արեւային սարքերը։ Այս մասին գրել է Reuters-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Սպասվում է, որ Վաշինգտոնը կխստացնի առեւտրային քաղաքականությունը Պեկինի հանդեպ 2024թ. նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Բայդենը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը եւ մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետի համար, Չինաստնաի նկատմամբ կոշտ քաղաքականություն է իրականացնում՝ պահպանելով չինական ապրանքների ներմուծման տուրքերի մեծ մասը, որոնք մտցրել էր իր նախորդը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը։

Նոր սակագները, հավանաբար, կառնչվեն չինական էլեկտրական մեքենաներին, որոնք առայժմ թույլ են ներկայացված ամերիկյան շուկայում։ 2023թ. առաջին եռամսյակում միայն Geely ավտոկոնցեռնը ԱՄՆ է արտահանել 2 217 մեքենա։ Լուրջ սպառնալիք չինական արեւային արդյունաբերությանը չի սպասվում, քանի որ 2022թ. Չինաստանը Միացյալ Նահանգներ է մատակարարել 17 մլն դոլարի արեւային վահանակներ, ինչը կազմում է արտահանման չնչին մասը, գրել է գործակալությունը։

Հարված կարող է հասցվել չինական բուժսարքավորումների արտահանմանը, ինչպիսին են ներարկիչները եւ անհատական պաշտպանության միջոցները։ 2022թ. Չինաստանն ԱՄՆ-ին վաճառել է 30,9 մլրդ դոլարի բուժապրանքներ, ինչը համարժեք է այդ կարգի ապրանքների արտահանման ընդհանուր չափի մեկ հինգերորդ մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Թուրքիան որոշել է փակել չինական մեքենաների շուկան
Հուլիսին այս երկիրը 40%-ով կավելացնի չինական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը...
Պլանավորում ենք ՀՀ-ում «Mercedez-Benz» ավտոսրահի և սպասարկման կենտրոնի ծրագիր իրականացնել. Պապոյան
Այդ գործընթացը շատ լավ առաջ է գնում, մենք տարեկան 50 հազար տոննա արտադրողականության գործարան ենք պլանավորում ստանալ...
Honda Motor-ը հոկտեմբերից կսկսի Micro kei էլեկտրական միկրոավտոբուսի վաճառքը
Այս նմուշը կդասակարգվի իբրև «kei»՝ տեղական արտադրության ցածր հզորության բյուջետային ավտոմեքենա...
Talbot-Lago T150 C Lago Spéciale Teardrop Coupé սպորտային մեքենան աճուրդի կհանվի
Մրցարշավի վարորդ և բանկիր Անտուան ​​Շումանի պատվերով այս բացառիկ մեքենան ավտոմոբիլային դիզայնի և ճարտարագիտության եզակի օրինակ է...
Alpina-ն ներկայացրել է B3 GT և B4 GT մոդելները. Գները հայտնի են
B3 GT սեդանը այստեղ ամենաարագն է. այն հասնում է «հարյուրի» 3,4 վայրկյանում, մինչև 200 կմ/ժ արագություն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ