News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի երեկոյան տեղացած հորդ անձրեւը, որն ուղեկցվել է կարկուտով, Անկարայում հանգեցրել է մի քանի մայրուղիների հեղեղման, խափանումներ են առաջացել տրանսպորտի եւ Թուրքիայի մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքում, տեղեկացրել է TRT հեռուստաալիքը։

Հեռուստաընկերության տեղեկացմամբ՝ մի քանի շրջաններում, այդ թվում կենտրոնական, ճանապարհները վերածվել են գետերի, գոյացել են մի քանի կիլոմետր երկարություն ունեցող խցանումներ։ Հեղեղվել են մետրոյի մի քանի կայարաններ։ Կոմունալ ծառայությունները դժվարությամբ են հեռացնում ջուրը խաչմերուկներում եւ թունելներում։ Մի քանի շրջաններում հեղեղվել են տներ, խափանվել է էլեկտրամատակարարումը։

HavaSosyalMedya պորտալի տվյալներով՝ թուրքական ավիաընկերությունների մոտ 10 ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում եւ պտտվել են երկնքում՝ երկրորդ վայրէջքի ակնկալիքով։ Մի քանի չվերթներ ուղարկվել են այլ օդանավակայաններ, մասնավորապես Քոնիա քաղաք (Թուրքիայի կենտրոնական մաս)։

Անկարայի իշխանությունները տեղեկացրել են, որ տարերքի դեմ պայքարում կենտրոնացրել են ողջ անձնակազմն ու առկա տեխնիկան։ Զոհերի մասին տվյալներ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշում և Երևանում ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ. ՔԿ
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական…
Դատարանը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավճիռը կհրապարակի մայիսի 29-ին
Այսօր դատարանում լսվեցին գործով ամբաստանյալների․․․
Սա կարած գործ է․ ես խնդրում եմ, որ այս գործին անաչառ մոտենաք․ Բարսեղ Բեգլարյանը՝ դատարանին
Այն է՝ արդարացնել մեր նկատմամբ․․․
Դանիայում հրդեհ է բռնկվել դեղագործական հսկա համարվող ընկերությունում
Ընկերությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է տարածքից դուրս և այնտեղից...
Ընթանում է Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով նիստը․ նիստին կլսվի ամբաստանյալի վերջին խոսքը
Ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը․․․
Ձայնագրության մեջ լսվող ձայնը նրանը չէ, մեղադրանքն ամբողջությամբ հորինվածք է. Սպիտակցի Հայկոյի որդու փաստաբանական խումբ
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, թե Հրաչ Ղևոնդյանը, պատրաստվում էր մի խումբ անձանց հետ գրավել...
Ամենաշատ