News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ռուս պաշտոնյաների սեռական կողմնորոշումը պետք է ստուգել՝ նրանց բարձր պաշտոններում նշանակելուց առաջ: Դրա մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը։ «Նման ստուգման մեջ ոչ մի դատապարտելի կամ վատ բան չեմ տեսնում։ Ընտանեկան ավանդական արժեքների պաշտպանությունը պետական ​​քաղաքականության դրույթներից մեկն է, և դրանով զբաղվող մարդկանց նկատմամբ պետք է առանձնապես ուշադիր մոտեցում ցուցաբերել», - շեշտել է Խինշտեյնը «Սամարսկիյ օբոզրեվատել»-ին տված հարցազրույցում:

Ըստ նրա՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչների համար «անմատչելի գոտիներ» պետք է լինեն առաջին հերթին գերատեսչություններն ու ուժային կառույցները, որոնք ուղղակիորեն առնչվում են երեխաների, դեռահասների և երիտասարդների դաստիարակությանն ու ձևավորմանը։ «Ինքս երկու երեխա ունեմ։ Եվ ես միանշանակ դեմ եմ եղել և կլինեմ, որ իմ տղաների ցանկացած ուսուցիչ ոչ ավանդական սեռական արժեքներ ներկայացնի»,- նշել է Խինշտեյնը։

Ընդ որում, ռուս պատգամավորի կարծիքով, գեյ լոբբինգը պարբերաբար փորձեր է անում ներթափանցելու ուսումնական և կրթական միջավայր՝ երեխաների վրա ազդելու նպատակով։ Պատգամավորն օրինակ է բերել Սամարայի շրջանը, որտեղ երիտասարդական քաղաքականության նախարար Սերգեյ Բուրցևը ստիպված է եղել լքել պաշտոնը Խինշտեյնի հայտարարությունից հետո, ըստ որի պաշտոնյան իբր միասեռական հարաբերությունների մեջ է եղել ենթակայի հետ։

Խինշտեյնը նշել է, որ 34-ամյա նախարարն ու նրա 32-ամյա ընկերը միասին հանգստի են մեկնել և ապրել հյուրանոցի նույն համարում։ Պատգամավորն իր ենթադրությունները հիմնավորել է նաև համացանցից տարածված լուրերով և համացանցում ազատ հասանելիություն ունեցող լուսանկարներով, որոնցում տղամարդիկ նկարվել են միասին։

Միևնույն ժամանակ, պատգամավորը խոստովանել է, որ մարդու անձնական կյանքը տվյալ մարդու անձնական գործն է, և եթե խոսքը լիներ որևէ այլ պաշտոնյայի մասին, ինքը դրա մասին չէր գրի։ «Բայց ո՛չ այն նախարարի մասին, որն անմիջականորեն պատասխանատու է երիտասարդական քաղաքականության իրագործման համար՝ այն էլ՝ ԼԳԲՏ սկանդալներով ցնցված բազմամիլիոնանոց տարածաշրջանում»,- հավելել է Խինշտեյնը:

2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը «ԼԳԲՏ միջազգային շարժումը» հռչակել է «ծայրահեղական կազմակերպություն»։ Այս տարվա մարտին Ռոսֆինմոնիտորինգը «միջազգային հասարակական ԼԳԲՏ շարժումը» և նրա կառուցվածքային ստորաբաժանումները ներառեց ահաբեկչական և ծայրահեղականների ցանկում:

Ըստ օրենքի՝ նման կազմակերպության ֆինանսավորման համար, անկախ գումարի չափից, քրեական պատասխանատվություն է նախատեսված Քրեկան օրենսգրքի 282.3 հոդվածով, որի համար առավելագույն պատիժը 10 տարվա ազատազրկումն է։

2022 թվականի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԼԳԲՏ քարոզչությունը, մանկապղծությունը և սեռափոխությունը արգելող օրենքը։ Օրենքը խախտելու համար պատասխանատվությունը տարածվում է ցանկացած տարիքի անձանց շրջանում ԼԳԲՏ քարոզչություն անողների վրա։ Նախկինում ԼԳԲՏ քարոզչությունն ​​արգելված էր միայն անչափահասների շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ