News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել Գյումրիի Հակոբյան փողոցի բնակիչ մի կին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ նա նկատել էր, որ ննջասենյակի պահարանին դրված պայուսակից գողացել են 200 դոլար, 40 հազար դրամ, ոսկյա շղթա և ոսկյա մատանի: Իրավապահների հարցին, թե ինչու ժամանակին ոստիկանություն չի դիմել, կինը պատասխանել էր, թե փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել էին հավաստի տվյալներ:

Ապրիլի 29-ին բաժին է հրավիրվել տանտիրուհու 17-ամյա որդին: Մոր ներկայությամբ անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանել է, որ իրենց ընտանիքին պատկանող փողերն ու ոսկեղենը ապրիլ ամսվա տարբեր օրերի վերցրել է ինքը, ոսկյա շղթան և մատանին 150 հազար դրամով վաճառել է Գյումրիի ոսկու շուկայում և ամբողջ գումարը ծախսել է:

Պատանին ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնության կոչեր հնչեցնելու համար.  հետախուզում է հայտարարվել
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող ենթադրյալ հանցագործություն կատարած նշված անձին, դատարան…
Դանակահարություն Երևանում․ 38-ամյա տղամարդը «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք աջից» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ դեպքի հանգամանքները...
Թավրիզը հրաժեշտ է տվել Իրանի զոհված նախագահին եւ արտաքին գործերի նախարարին
Թավրիզը վերջին հրաժեշտն է տվել Ռաիսիին...
Լեհաստանում ձերբակալել են ինը մարդու ՌԴ հատուկ ծառայությունների պատվերով դիվերսիաներ կատարելու մեղադրանքով
Լեհաստանում ձերբակալել են ինը մարդու՝ դիվերսիաների մեղադրանքով...
59-ամյա տղամարդը աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»
Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածը Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Պ.-ն է, ով ոստիկանության Արարատի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչաական...
Իրանի նախագահ Ռաիսիի, արտգործնախարարի եւ նրա ուղեկիցների դիերը կուղարկվեն Կում. PressTV
Մայիսի 19-ին ավիավթարից զոհվածների մարմինները կուղարկվեն Կում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ