News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Այն պրոցեսները, որոնց մեջ նաև ներգրավված են նաև հոգևորականները, համարում եմ Հայաստանի պետականության դեմ իրականացվող պրոցեսներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Հայաստանին փորձ են անում ներքաշել պատերազմի մեջ, ներս փրկիչներ հրավիրելու համար՝ Հայաստանը նորից դարձնելու երրորդ երկրների սպասարկման վայր:

4 ադրբեջանական գյուղերը վերջին փաստարկներն են Ադրբեջանի համար՝ Հայաստանի վրա լեգիտիմ հարձակում իրականացնելու առումով և բոլորը սրա մասին շատ լավ գիտեն: Այս պրոցեսը մեկ նպատակ է  հետապնդում՝ ԼՂ- հարցում չստացվեց ՀՀ-ին ներքաշել պատերազմի մեջ, հիմա էլ փորձում են 4 գյուղերի կոնտեքստում ՀՀ-ին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, որից հետո բոլորս գիտենք ինչ հետևանքներ կարող են լինել»,- ասաց Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե սահմանազատման ու սահմանագծման պրոցեսից հետո երաշխիք չեք տալիս, որ պատերազմ չի լինի Հովհաննիսյանն արձագանքեց. «Չկա որևէ երաշխիք, որ 100 տոկոսանոց մեզ կապահովագրի: Մենք խոսում ենք էսկալացիոն ռիսկերը նվազեցնելու, ՀՀ պետական սահմաները ֆիքսելու մասին և որևէ մեկին մեր վրա հարձակվելու համար լեգիտիմ իրավունք չտալու մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ