News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը

«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհթիին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է: Դրա մասին հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ-ն։ Ընդդիմադիրի գործընկերները հայտնել են, որ Մեհդին անհետացել է մայիսի 10-ին։

Ըստ «Кавказский узел»-ի՝ Նաթիգ (Ուլուբեկ) Մեհթիի ընտանիքի անդամների՝ անհետացման մասին հայտարարության առնչությամբ ոստիկանությունը սկսել է որոնողական աշխատանքները, հետաքննության ընթացքում պարզվել է, որ նրան սպանել են։

Գերատեսչությունը նշել է, որ Մեհթիին Բաքվում սպանել է գործընկերը։ Գերատեսչությունում ընդգծել են, որ Իսլամով անունով կասկածյալը ձերբակալվել է։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հանցագործության հանգամանքներն ու դրդապատճառները չի հրապարակել՝ պատճառաբանելով հանգամանալից տեղեկությունների բացակայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ