Latvenergo բաժնետիրական ընկերությունն Ուկրաինային է հանձնել էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնման սարքավորումներ, գրել են «Украинская правда»-ն եւ Delfi պարբերականը։
Օգնության փաթեթում ներառված են ТС-250000/330 250 ՄՎԱ հզորությամբ տրանսֆորմատոր, որն օգտագործվել է Ռիգայի ՀԷԿ-ում, սեղմված օդի GR110 կոմպրեսոր եւ 60 տոննա տրանսֆորմատորային յուղ։
Սարքավորումների առաքմանն օգնել է Լատվիայի Պետական հրշեջ-փրկարար ծառայությունը, տրանսպորտային ծախսերը ծածկվել են Եվրամիության կողմից, նշել է «Украинская правда»-ն։
Ռուսաստանը մարտից զանգվածային հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա կապել է Ռուսաստանի ՆՎԳ-երի վրա դրոնների հարձակումների հետ։