News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին «յուրահատուկ  ռեժիմի յուրահատուկ նախագահ» է անվանել, գրում է Коммерсант-ը։

Միաժամանակ նա չի պարզաբանել, թե հատկապես  ինչ նկատի ունի, սակայն նշել է, որ Ուկրաինայի ժողովուրդը կարող է կասկածի տակ դնել Վլադիմիր Զելենսկիի լեգիտիմությունը։

Լրագրող Պավել Զարուբինը Դմիտրի Պեսկովին խնդրել է մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի խոսքը, որը զենքի մատակարարումն անվանել է «լավ գործարք», որպեսզի ուկրաինացիներն իրենք  կռվեն։ Սակայն Զարուբինը չի հստակեցրել, թե երբ է Ուկրաինայի նախագահը արել այս հայտարարությունը։

«Ուկրաինան չի խնայում իր քաղաքացիներին, և սա ողբերգություն է ժողովրդի համար, ողբերգություն է երկրի համար»,- պատասխանել է Դմիտրի Պեսկովը։

Նա նաև ասել է, որ «Զելենսկու ճակատագիրը հստակորեն կանխորոշված ​​է», քանի որ Ուկրաինայի ժողովուրդը շուտով կասկածի տակ կդնի նրա լեգիտիմությունը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ