News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրող Պավել Զարուբինի՝ Ուկրաինային հրթիռների մատակարարման մասին հարցին։

Ըստ Պեսկովի, «կոլեկտիվ Արևմուտք գումարած մեկը» Ռուսաստանի «սրտոտությունն» է «ստուգում»՝ Ուկրաինային զենք մատակարարելով, գրում է Коммерсант-ը։

Պեսկովի հետ զրույցում լրագրողը նշել է, որ Ուկրաինայի գործընկերները, զենք մատակարարելով, «նոր սահմաններ են փորձարկում»։ Զարուբինը խնդրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին պատասխանել այն հարցին, թե, արդյոք, Արևմուտքը հասկանում է, որ վաղ թե ուշ նա «վերջնականապես կանցնի այդ սահմանների վրայով»։

«Այն, որ այդ կողմը, նկատի ունեմ «կոլեկտիվ Արևմուտք գումարած մեկը», ես արդեն այդպես կկոչեի այդ կողմը, որ այդ կողմը մեր սրտոտությունն է փորձելու, միանշանակ է։ Մեզ համար գլխավորը դա  երբեք չցուցադրելն է»,- ասել է Պեսկովը։

Նա նաև հայտնել է, որ իր ընկերներից մի քանիսը և նրանց հարազատները գտնվում են Ուկրաինայի մարտական ​​գործողությունների գոտում։ Նրանց պատմածների հիման վրա Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական կողմում «խուճապը մեծանում է»։

Ըստ նրա, Ռուսաստանի համար կարևոր է «պահպանել այս դինամիկան»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ