News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Բանգլադեշում շուրջ 32 միլիոն աշակերտներ կիրակի օրը վերադարձել են իրենց վերաբացված դպրոցները, չնայած շարունակվող շոգին, որի պատճառով անցած հանգստյան օրերին ամբողջ երկրում դադարեցվել էին պարապմունքները, հաղորդում է AFP-ն:

Մայրաքաղաք Դաքայում վերջին շաբաթվա ընթացքում միջին առավելագույն ջերմաստիճանը 4-5 աստիճանով բարձր է եղել 30 տարվա նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշից:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, այսօր և վաղը հանրապետությունում միջին ջերմաստիճանը  կլինի +39, իսկ երեքշաբթի կբարձրանա մինչև +40։

Դասերը վերսկսելու մասին կրթական մարմնի  հրահանգում ասված է, որ նախադպրոցական հաստատությունները փակ կմնան, իսկ տարրական դասարանների պարապմունքների ժամերը կկրճատվեն:

Բանգլադեշի օդերևութաբանական բյուրոն կիրակի օրը հայտնել է, որ անոմալ շոգը կպահպանվի առնվազն առաջիկա երեք օրերին։

Օդերութաբան Կազի Ջեբուննեսան հայտնել է, որ  անձրևը, ամենայն հավանականությամբ, որոշակի թեթևացում կբերի միայն հինգշաբթի օրվանից հետո:

Ըստ օդերևութաբան Մոհամմադ Աբուլ Քալամ Մալիքի, Բանգլադեշը նման ուժեղ շոգ չի տեսել 1948 թվականից ի վեր:



 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ