News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Բագլան նահանգում (Աֆղանստանի հյուսիս) սեզոնային անձրեւների առաջացրած հեղեղումները ուրբաթ հանգեցրել են 50 մարդու մահվան, տեղեկացրել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Էդայաթուլա Համդարդը, հայտնել է АР-ը։

Համդարդի խոսքով՝ հեղեղումները նաեւ հանգեցրել են տների եւ գույքի վնասման մի քանի շրջաններում։ Նա ասել է, որ զոհերի թիվը նախնական է եւ կարող է ավելանալ, քանի որ շատ մարդկիկ համարվում են անհետ կորած։

Աֆղանստանի տարերային աղետների դեմ պայքարի պետական նախարարության ներկայացուցիչ Աբդուլա Ջանան Սայկի խոսքով՝ հեղեղումներ են եղել նաեւ երկրի մայրաքաղաք Քաբուլում։

Նա տեղեկացրել է, որ տուժած շրջաններ են ուղարկվել փրկարար թիմեր պարենով եւ այլ օգնությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ