News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

5 մարդ է զոհվել, ևս 33-ը վիրավորվել շաբաթ օրը Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի մայրաքաղաքին պատուհասած հզոր տորնադոյի հետևանքով, հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Տորնադոն հարվածել է Բայյուն շրջանի Չժունլուոտան  քաղաքին տեղական ժամանակով մոտավորապես 15:00-ին: Տորնադոյի վայրից մոտ 2,8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լյանտյան գյուղի օդերևութաբանական կայանը գրանցել է քամու առավելագույն ուժգնությունը՝ 20,6 մ/վ:

Նահանգի օդերևութաբանական բյուրոյի նախնական հետաքննությունը պարզել է, որ տորնադոն ունեցել է ինտենսիվության երրորդ մակարդակը՝ ամենաբարձր ինտենսիվության մակարդակից երկու մակարդակ ցածր, և տեղաշարժվել է մոտավորապես մեկ կիլոմետր:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել քաղաքի արտակարգ իրավիճակների, օդերևութաբանական ծառայությունների, հրշեջների, հիդրոտեխնիկական կառույցների և առողջապահական ծառայությունների փրկարարները, ինչպես նաև տեղի բնակիչները։

Տեղի ժամանակով ժամը 22:00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները հիմնականում ավարտվել են: Տուժածները հոսպիտալացվել են։ Իշխանությունները հայտնել են, որ վնասվել է 141 գործարանային շենք: Բնակելի տները չեն տուժել։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ