News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Երեկվա բոլոր բանախոսների կողմից ակնհայտորեն համակարգված  ջանք էր գործադրվում բազմիցս անդրադառնալու, այսպես կոչված, էթնիկ զտման ծրագրին, որը, իրենց պնդմամբ, շարունակվում է նույնիսկ այսօր՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ավարտից 30 տարի անց: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ասաց Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինը, որը ներկայացրեց Հայաստանի նախնական առարկությունները դատարանի ժամկետային իրավազորության խնդրի մասին:

«Պրոֆեսորը երեկ ասաց, որ Հայաստանի կողմից էթնիկ զտման ծրագիրը, որ երեք տասնամյակ է շարունակվել, չի կարող համարվել ավարտված՝  նախքան 1996 թվականի սեպտեմբերը: Նույնը պնդեցին նրա գործընկերները, անգամ հակահետևակային ականների և շրջակա միջավայրի հարցերը նրանք ներկայացրեցին, որպես, այսպես կոչված, արշավի բաղադրիչներ: Այդ համակարգված գործընթացի նպատակն էր տպավորություն առաջացնել, թե այս գործով էական ամսաթվի խնդիրը կարևոր չէ, քանի որ այն տեղի է ունեցել ավելի քան երեք տասնամյակ առաջ, և համակցված ներկայացվում  է այսօրվա իրադարձությունների հետ մեկ փաթեթով՝ ամբողջ ժամանակահատվածը ներկայացնելով որպես մեկ ժամանակահատված»,-ասաց փաստաբանը:

Նրանք խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները: Նա նշեց, որ ներկայում էական հանգամանք այն է, որ  նույնիսկ Ադրբեջանի ներկայացրած փաստական պնդումների համաձայն, ցանկացած ենթադրյալ էթնիկ զտում ավարտված է եղել 1994 թվականի դրությամբ՝ նախքան 1996 թվականի սեպտեմբերը, որն այդ գործով վճռորոշ ամսաթիվ է:

Փաստաբանի խոսքով, երկուշաբթի Ադրբեջանը չներկայացրեց էթնիկ զտում հասկացության սահմանումը, իսկ Երեկ պրոֆեսորներից մեկն ասաց, որ էթնիկ զտումը դիտավորյալ քաղաքականություն է, որի միջոցով էթնիկ կամ կրոնական մեկ խումբը նպատակ ունի բռնությամբ և ահաբեկող միջոցներով մեկ այլ էթնիկ կամ կրոնական  խմբի քաղաքացիական բնակչությունը հեռացնել որոշակի աշխարհագրական տարածքից:

«ՄԱԿ-ի հանձնաժողովի երկու սահմանումների համաձայն՝ եթե տարածքի քաղաքացիական բնակչությունը հեռացվել է, բոլորը գնացել են, էթնիկ զտումը համարվում է այդ պահին ավարտված: Դրանից հետո կարող են հետևանքները շարունակվել, սակայն գործողությունը դրանով համարվում է ավարտված:

Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք իրականում վերաբերում են հետագայում տեղի ունեցած առանձին միջադեպերի, և այսպես կոչված էթէնիկ զտման մաս չեն»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ